Рубрика: Մայրենի

Գարուն է գալիս

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:


Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:


Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Առաջադրանքներ

1․ Ըստ բանաստեղծության՝ ինչպես է գալիս գարունը ։

Ձմեռը հալվում է, աղբյուրն աղբյուրին իրեն գիրկն է կանչում, հողն է մայրության հրճվանքից դողում, ծաղկունքից արբած բնությունն է շնչում, իսկ հետո քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:

2․ Ի՞նչ տրամադրություն և գույն ունի բանաստեղծությունը։

Այս բանաստեղծության տրամադրությունը ուրախությունը է, իսկ գույնը կանաչը և դեղինը:

3․ Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
Այս բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ, որ գարունը գալիս է:

4․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Ինձ դուր եկած հատվածը սա է

Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

5. Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ և հրապարակի՛ր: