Рубрика: Ուսումնական ճամփորդություն

Արատես Վանք

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր:

Արատես վանական համալիր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում:

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։ 

Սբ Սիոն

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Սբ Աստվածածին և Սբ Կարապետ

Վանական համալիրի երկրորդ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն գմբեթավոր եկեղեցի է, որը գտնվում է համալիրի հարավային հատվածում։ Եկեղեցու արևելյան հատվածին կից գտնվում ենք երեք ոչ այնքան մեծ մատուռներ, որոնց առջևի հատվածում հետագայում ավելացրել են նաև ավելի փոքր գավիթ-եկեղեցի։ Գավիթ-եկեղեցին հավանաբար Սբ Կարապետն է։

Рубрика: Հայրենագիտության ակումբ, Ուսումնական ճամփորդություն

Արամի փողոց

Screenshot_20230319_094244_Maps

Արամի փողոցը բացվել է 1837 թվականին։ Այս փողոցը սկիզբ է առնում Խանջյան փողոցից, իսկ վերջանում է Մաշտոցի պողոտայում։ Այդ փողոցի վրա գտնվում է Վերնիսաժը, Եղիշե Չարենցի տուն թանգարանը և հրապարակը։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թվականին հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։ Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։ Արամի և Տերյան փողոցի անկյունում գտնվող աղյուսե շենքը 1923 թվականից պատկանել է Հայֆիլմ կինոստուդիային։ Նախկինում Արամի փողոցում է գտնվել Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։

Рубрика: Հայրենագիտության ակումբ, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սարդարապատ

Մարտի  21-ին մնեք հայրենագիտության ակումբով գնացել ենք Սարդարապատ: Հիմա ես կպատմեմ Սարդարապատի ճակատամարտի մասին: Սարդարապատի ճակատամարղտի վայրում է գտնվում 1918 թվականի Թուրքական կանոնավոր բանկի դեմ հղթանակած Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Հայոց ազգագրության թանգարանը, իսկ հիմա ես կպատմեմ Համալիրի մասին: Համալիրը գտնվում է Արմավիր մարզի Արաքս գյուղում: Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովվրդի հաղթանակի 50 — ամյակի կապակցությամբ՝1968 թվականին մայիսին: Հուշահամալիրի մասին: Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արտաշ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը: Սարդարապատի թանգարանի մասին: Հայաստանի նախարարների խորհուրդի 1978 թ որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ազգագրության և ազգային — ազատագրական պայքարի պետական թանգարան, և այցելուների առաջ իր դռները բացեց 1978 թվականի սեպտեմբերի 13 — ին: Թանգարանն ունի ավելի քան 70 000 թանգարանային առարկաներից բաղկացած հավաքածու: Թանգարանի հավաքածուները բաղացած են հետևյալ բաժիններից.

Հնագիտական (հնագույն, միջնադարայան արվեստ, արհեստներ, կրոնա — պաշտամունքային առարկաներ)

Ազգագրական — աշխատանքային գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ և կարպետ, կահույք, ժանյակ և ասեղնագործություն, ազգային տարազ և զարդեր, ընտանիքին և զգային տոնացույցի վերաբերող առարկաներ

Լուսանկարների, նկարների, փաստաթղթերի, արխիվային նյութերի հավաքածուներ Դեկորատիվ կիրառական արվեստ

Այլ ժողովուրդների մշակույթի վերաբերող թանգարանային առարկաներ:

Հայոց ազգագրության թանգարանում բոլոր թանգարանային առարկաները խնամքով պահպանվում և ժամանակ առ ժամանակ կազմակերպվում է ժամանակավոր ցուցադրություններ:

Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այցելեք Հայոց ազգագրության թանգարան:

Рубрика: Հայրենագիտության ակումբ, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մուսալեռ

Մարտի 21-ին մնեք հայրենագիտության ակումբով գնացել ենք Մուսա լեռ և Սարդարապատ: Սկզբում մենք գնացինք Մուսալեռի թանգարան: Թանգարանը կառուցված էր Դեզե նավի տեսքով: Թանգարանը ուներ երկու հարկ: Առաջին հարկում մենք տեսանք Մուսա լեռը, պատերազմող մուսալեռցիներին նրանց զենքերը,Մուսա լեռի քարտեզը և հարակից վեց գյուղերը: Մուսա լեռի գյուղերը են Քապուսիե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի և Բիթիաս: Հետո մենք բարձրացանք եկրորդ հարկ: Եկրորդ հարկը կառուցված է այնպես, որ քեզ թվում է թե իսկական նավի վրա ես կանգնած: Այնտեղ դիտեցինք թե ինչպես են Մուսալեռցիները պատերազմում 40 օր շարունակ: Թանգարանից դուրս գալուց տեսանք հին Զվարթնոց օդանավակայանը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այցելեք Մուսալեռի թանգարան:

Рубрика: Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ա. Իսահակյանի տուն թանգարան

Ողջույն այսօր մենք գնացել ենք Ա. Իսահակյանի տուն թանգարան: Մենք մտանք թանգարան բաճկոները հանեցինք և գնացինք առաջին սրահ: Առաջին սրահում Ա. Իսահակյանի հյուրասենյակը էր: Ա. Իսահակյանը կանջում էր իր ընկերներին և նրանք հյուրասենյակում հաց էին ուտում: Երկրորդ սրահում Ա. Իսահակյանի աշխատասենյակը էր: Այնտեղ նա ստեղծագործում էր: Երրորդ սրահում մենք տեսանք իր և իր կնոջ սենյակը: Կինը սիրում էր Ա. Իսահակյանի համար սուրճ պատրաստել և գործել: Չորրորդ սրահում մենք նստեցինք թանոթացանք սուտասելուկներին, էպոսին, հանելուկներին, պատմվածքների և այլ բաների նաև ընթերցեցինք Արջն ու օձը հեքիաթը: Նաև մենք պատրաստեցինք գրքեր: Վերջում մենք տեսանք Ա. Իսահակյանի բակը: Ա. Իսահակյանի տուն թանգարանը նաև գտնվում է Գյումրիում: Ինձ այս ճանփորդությունը շատ դուր եկավ: Անպայման գնացեք Ա. Իսահակյանի տուն թանգարան: Ես ուրախ եկա դպրոց:

Рубрика: Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Կենտրոնական բանկի դրամի թանգարան

Այսօր մենք ընտրության խմբով այցելել ենք Կենտրոնական բանկի թանգարան: Մենք մտանք ներս և սկսեցինք ուսումնական օրը: Առաջին սրահում մենք տեսանք հին մետաղադրամներ: Եկրորդ սրահում մենք տեսանք տուփի մեջ դրված հուշադրամներ: Տուփի մեջի դրված հուշադրամները արծաթյա և ոսկյա էին, իսկ եթե տուփից հանենք, դրանք կմաշվեն: Երրորդ սրահում մենք տեսանք՝ ինչպես են տարբերում կեղծ և իրական դրամները: Եթե դրամը կեղծ է, ուրեմն՝ այն չի շոշափվի, ձայն չի գա, իսկ եթե իրական է, ուրեմն այն կշոշափվի և ձայն կգա: Չորրորդ սրահում մենք տեսանք թե Գերմանիայում ինչ հաստոսցենով են տպում և ոնց: Վերջում մեզ տվեցին նոթատետր և կոնֆետ, իսկ հետո մենք եկանք դպրոց:

Рубрика: Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի խորվիրապ

Ողջույուն այսօր մենք գնացել խորվիրապ: Մենք սկզբում կանգ առանք մի փոքր այգում որպիսզի նաղաճաշեք, իսկ հետո գնացինք եկեղեցի: Եկեղեցում կար երկու փոս մեկը մեծ, իսկ մյուսը փաքր ես երկուսը էլ իջա: Եկեղեցու մոտ կար նաև սար մենք այդ սարը բարձրացանք: Մենք հետո գնացինք փոքր այգին այտեղ ժամերով խաղացինք նաև պարեցինք: Հետո գնացինք դվինի ավերակներ այտեղ ամեն ինչ հրաշալի էր: Մենք հետո բարձրացան բլուր մենք այտեղ գտել էինք կուժի կտորներ: Ինձ շատ-շատ դուր եկավ: Խորհուրդ կտամ, որ դուք էլ գնաք այտեղ:

Рубрика: Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն

Այսօր մենք ընտանիքով գնացել ենք Անբերդ: Գանցին եկեղեցի մոմ վառեցինք աղոթեցինք և գնացին ամրոց: Մենք հետո գնացինք ռեստորան այտեղ նվագում էին ջութակ և սաքսաֆոն: Ինձ այդ վայրը շատ — շատ դուր եկավ: Խորհուրդ կտամ դուք էլ գնաք Անբերդ:

Рубрика: «Ելք» ստուգատես, Ուսումնական ճամփորդություն

«Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան

Մենք դասարանով գնացել ենք «Էլիտ Շանթ» Պաղպաղակի գործարան: Մեզ ուղեքցում էր Ընկեր Անահիտը: Այնտեղ մենք տեսանք, թե ինչպե՞ս են պատրաստում պաղպաղակները: Գործարանում կար շատ սարքեր: Ընկեր Անահիտը  մեզ ցույց տվեց, թե ինչպե՞ս են փաթեթավորում պաղպաղակները:  Մենք շրջեցինք սենյակներով հետո համտեսեցինք պաղպաղակը: Այտեղ նաև պատրաստում էին  վաֆլե բաժակներ, թխվացքաբլիթներ և վաֆլիներ: Ես շատ հավանեցի «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարանը: Ես շատ եմ սիրում պաղպաղակ ուտել ամռանը: