Рубрика: Մաթեմատիկա

Թեստ

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:

6054

6504

6405

6045

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:

11560

697

663

40

3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:

8

2

26

82

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:

4

6

7

8

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:

3

4

5

6

6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։

312

36

84

212

7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

36 սմ

72 սմ

288 սմ

576 սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  1/6  մասը ներկված է:  

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է: ✅

Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է: ✅

320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:

399 թիվը փոքր է 401-ից: ✅

10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:

12մ 💗

75մ

11․ Տրամագրի միջոցով տրված է ընտանիքի անդամների տարիքը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, պապիկի և տղայի  տարիքային տարբերությունը: 80 — 20 = 60

12․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։ 9999 — 100 = 9899

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 : 9 + 85= 90

14․ Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
819

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, …:
1218

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

17․ Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Կոնդ թաղամասի մասին

«Կոնդը Երևանի վերնակուլյար թաղամասերից ամենահինն է ու միակը, որ պատմական արժեք ունի»,- ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը: 1960ականներին ստեղծված «վերնակուլյար» տերմինը թարգմանաբար նշանակում է տեղային, ժողովրդական, հարազատ:

Ճարտարապետները համարում են, որ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում:

19-րդ դարի սկզբում Երևանի երեք հիմնական թաղամասերից Կոնդը միակն էր, որ բարձունքի վրա էր գտնվում: Այնինչ զառիվեր բարձունքին տարածված թաղամասը ունեցել է թե ոռոգման, թե խմելու ջուր: Կոնդեցի Տեր-Գրիգորյանները` Գրիգոր քահանան, նրա եղբայրներն ու հորեղբայրները վաճառել են իրենց ժառանգություն հասած տունը, և այդ միջոցներով 1793թվականին Գետառից խողովակներով ջուր բերել մինչև սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը: Տեր-Գրիգորյանները ջուրը բերել են ոչ թե Գետառի ակունքներից, այլ գետի` քաղաքին մոտ ու մաքուր ջուր ունեցող հատվածից: Եկեղեցու գավիթ հասնող ջրմուղի մաքուր ջրից օգտվել են բոլոր կոնդեցիները: Ի դեպ, կոնդեցի Տեր-Գրիգորյանների ժառանգը հետագայում մասնակցել է խորհրդային Երևանի ջրմուղի աշխատանքներին: